← All roles

Live Խաղավար

Evolution

OperationsYerevan, amApply directly

About the role

Ընկերության Մասին

Evolution-ը հիմնադրվել է 2006թ․ և այսօր առցանց խաղերի նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է։ 20-ից ավելի քաղաքներում Evolution-ի գործունեությունն ապահովում են ավելի քան 80 ազգությունների շուրջ 16 000 աշխատակիցներ (EVOlutioneers): Ընկերությունը 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Աշխատանքի Նկարագիր`

Կարիերան միջազգային ընկերությունում սկսելու հնարավորություն միշտ չի տրվում, առավել ևս՝ աշխատանքային փորձի բացակայությամբ։ #Evolution-ը այն վայրն է, որտեղից կարող եք սկսել Ձեր ուղին։

Որպես Օնլայն Խաղավար՝ Ձեր ճամփորդությունը մեզ հետ կսկսվի Էվոլյուշն Ակադեմիայում, որտեղ կսովորեք աշխատանքի հիմունքները, այնուհետ Ձեր բարձր կատարողականությամբ կփայլեք Երևանի մեր գերժամանակակից հեռարձակման ստուդիայում:

Դուք աշխատելու եք մի միջավայրում, ուր Ձեր անհատականությունը առանցքային դեր պետք է խաղա, հատկապես՝ տեսախցիկի առջև կենդանի խաղեր վարելիս։ Ուղիղ հեռարձակմամբ` Դուք ողջունելու եք մասնակիցներին օնլայն խաղասեղանների շուրջ․ խաղացողները լինելու են համակարգիչներից, պլանշետներից և սմարթֆոններից այն կողմ: Համոզվելով, որ խաղի սկսելու համար բոլոր կանոնները պահպանված են, Դուք պտտելու եք գնդակը, բաժանելու եք քարտերը և հայտարարելու եք արդյունքները:

Պարտականություններ`

  • վարել խաղը` համաձայն էկրանին արտացոլված հրահանգների,
  • հաղորդակցվել աշխարհի տարբեր երկրների մեր օգտատերերի հետ:

Պահանջներ`

  • անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • աշխատանքին դրական տրամադրվածություն,
  • պատասխանատվություն և նվիրվածություն թե՛ աշխատանքի, թե՛ գործընկերների հանդեպ:

Արտոնություններ`

  • մրցակցային աշխատավարձ,
  • բոնուսներ՝ կախված կատարողականից
  • մեր կողմից վճարվող ուսուցում մեր Ակադեմիայում,
  • մեր կողմից վճարվող ընդմիջման ժամանակահատված,
  • անգլերենի անվճար դասընթացներ;
  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • աշխատանքային ճկուն գրաֆիկ,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` փորձի փոխանակման օրեր, դիմահարդարման դասընթացներ և այլն,
  • կարիերայի աճի հնարավորություն,
  • նախնական աշխատանքային փորձի անհրաժեշտության բացակայություն,
  • Ձեր կողմից նոր աշխատակիցների առաջադրման դեպքում պարգևավճարներ,
  • թիմբիլդինգներ և կորպորատվ միջոցառումներ
  • հանգստի և խաղային գոտիներ
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ.

Apply directly

Goes to the company’s own posting. No account needed.

Apply directly →

Want an insider here?

No Evolution employee has joined Vochure yet. Tell us you want one and we'll email you if that changes — no referral is promised in the meantime.

Sign up to ask

Tailor your résumé

AI

Rewrites your existing résumé for this role — reorders and re-words what you already have. It never adds experience you didn't list.

Log in to tailor